Զարթուցիչ

«Արևելքը մանուկների աչքերով». կրթական ծրագրեր Չարենցի թանգարանում

Այսօր աշխարհում նշվում է աղանդերի օրը։ Ճիշտ է տոնը պաշտոնապես չի նշվում, բայց շատ երկրների ռեստորաններում ու սրճարաններում հիշում են այդ մասին և այցելուներին տարբեր աղանդերներ են առաջարկում։ Մենք էլ կարող ենք միանալ օրվա խորհրդին ու որևէ հետաքրքիր աղանդեր պատրաստել ու հյուրասիրել մտերիմներին:

Իսկ ովքեր սիրում են կրթական ծրագրերի մասնակցել, հաղորդման երկրորդ հատվածում ձեզ կպատմենք Եղիշե Չարենցի տուն-թանգարանի կրթական ծրագրերի մասին, որոնք կազմակերպվում են տարբեր տարիքի երեխաների համար։ Նախադպրոցական և կրտսեր տարիքի երեխաներն օրինակ` կարող են մասնակցել «Արևելքը մանուկների աչքերով» և «Էջանշաններ պատրաստենք միասին» ծրագրերին։ Իսկ միջին տարիքի դպրոցականներին կհետաքրքրի «Չարենցին հյուր», «Օ, գրքերի աշխարհը» ծրագրերը։ Այդ ամենի մասին մեզ կպատմի թանգարանի գիտաշխատող Լիլիյա Անախասյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button