Ռադիոլաբ

Խաղաստեղծ հայ համայնքը մեկ հարկի տակ — GCON 2023

Հունվարի 28-ին տեղի ունեցավ GCON 2023-ը՝ խաղերի զարգացման ամենամյա կոնֆերանսը: Այն միավորել էր խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին ու խաղաստեղծ էտուզիաստներին և ոլորտի փորձառու մասնագետներից սովորելու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու հնարավորություն էր ընձեռում:

Համաժողովի ընթացքում 10-ը խոսնակ հանդես եկավ ոլորտին վերաբերող ելույթներով: Միջոցառման գրանցված մասնակիցները 250-ից ավելի են:

Ըստ «Նուռ գեյմս» ընկերության տեխնիկական տնօրեն Տիգրան Մինասյանի ներկա գտվողները տարբեր մասնագիտացումներ ունեն:

Gcon 2023-ին ելույթներից զատ տեղի ունեցան նաև քննարկումներ, հարց ու պատասխան, ազատ շփումներ …

Ինչպե՞ս արագացնել խաղերի ստեղծումը արհեստական բանականության միջոցով: Հարց, որին իր ելույթում մանրամասնորեն անդրադարձել է «Rockbite Games» ընկերության մարքեթոլոգ Վարդան Ստեփանյանը: Թեման շատ արդիական է հատկապես հիմա՝ հաշվի առնելով ChatGPT մոդուլի արագ տարածումը:

Վարդանին հակառակ, օրինակ «ArmNomads Games» ընկերության համահիմնադիր, նկարիչ Նարեկ Սամվելյանը կարծում է, որ chatgpt-ին դեռ պետք է ադապտացվել:

Հաղորդման ընթացքում կլսեք թե ի՞նչ առավելություններ կամ ավելի ճիշտ կլինի ասել հնարավորություններ են ի հայտ են եկել chatbgt-ի հետ:

Հասկանալի է մասնագետների մտավախությունը: Փոքրինչ ուսումնասիրելով արհեստական բանականության առկա գործիքակազմը վստահ կարելի է պնդել, որ աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու:

Gcon 2023-ը օգտակար հարթակ էր նաև խաղերի ստեղծման ոլորտ մուտք գործել ցանկացողների համար:

Տեղեկացնենք, որ փետրվարի 3-ից 5-ը «Նուռ գեյմսի» ու Թումո լաբերի նախաձեռնությամբ անցկացվի Global Game Jam-ը:

Խաղերի մասին մեր զրույցը կշարունակենք «Ռադիոլաբ»-ի հաջորդ թողարկմանը, որի ընթացքում նաև ավելի մանրամասն կներկայացնենք հաքաթոնը։

Համաժողովի կազմակերպիչներն են Noor Games-ը և Կոկա-Կոլա երջանկության գործարանը։

Ցուցադրել ավելի
Back to top button