Մեկնարկ

Ես ուզում եմ ֆիլմ նկարել. Մեկնարկ

2022 թվականի հոկտեմբերին ԿԶՆԱԿ-ի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչությունը հայտարարեց «Ես եմ ռեժիսորը» աշակերտական հանրապետական նախագծի մեկնարկի մասին, որին կարող էին մասնակցել հանրապետության բոլոր դպրոցների 6-12-րդ դասարանների աշակերտները:

2023 թվականի հունվարի 24-ին տեղի ունեցավ նախագծի ամփոփման արարողությունը, որին հրավիրվել էին մասնակից բոլոր դպրոցները։

Նախագծին մասնակցել են 52 դպրոց, 450 աշակերտ, ստեղծվել է 86 ֆիլմ։

Մեր հյուրի՝ պատմական գիտությունների թեկնածու, ԿԶՆԱԿ-ի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի հետ զրույցում խոսել ենք կրթական այս մեծամասշտաբ նախագծի գաղափարի, դրա իրականացման ընթացքի և արդյունքների մասին։

Լ․ Մկրտչյան — Երբ պլանավորում էինք այս նախագիծը, պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ մեր ակնկալիքներն այդքան էլ մեծ չէին։ Չէինք սպասում, որ նման մեծ մասնակցություն կլինի․ 52 դպրոց, 450 աշակերտ, մոտ 86 ֆիլմ։ Չէինք սպասում, քանի որ առաջին անգամ էր, իսկ մենք գիտենք, որ ցանկացած նոր գաղափար դժվարությամբ է մուտք գործում համակարգ։ Բայց փորձեցինք․ ի՞նչ կա որ, գուցե կհաջողենք։ Արդյունքները տպավորիչ էին․ որպես վերջնարդյունք մոտ 90 ֆիլմ ենք ստացել։

Այս ծրագիրը նախագծային ուսումնառություն էր։ Մենք մշակել էինք 11 ֆիլմ-սցենար և առաջարկել դպրոցներին էլ, որ իրենք էլ իրենցը ներկայացնեն, եթե կցանկանան։

Աշակերտները ուսուցչի ղեկավարությամբ որևէ առարկայի շրջանակում պետք է ընտրեին մեկ սցենար և դրան համապատասխան նպատակ սահմանեին, խնդիրներ վեր հանեին, հետազոտություն իրականացնեին և հասնեին ստեղծելու մակարդակին․ վերջում իրենց հետազոտության արդյունքում պետք է ստեղծեին մի բան, որը ֆիլմի տեսքով պետք է արտահայտված լիներ։

Ասեմ որ ոչ մի դպրոց մեզ նոր ձևաչափ չառաջարկեց։ Իսկ մեր մշակած 11 ձևաչափերն էին ֆիլմ-դասագիրք, ֆիլմ-լաբորատորիա, ֆիլմ-համայնք, ֆիլմ-բնապահպան, ֆիլմ-դեղին մամուլ, ֆիլմ-պատկեր, ֆիլմ-հարցազրույց, ֆեյք-ֆիլմ, ֆիլմ-հերոս, ֆիլմ-սցենար, ֆիլմադարան։

Ամենից շատ աշխատանքներ ստացանք ֆիլմ-համայնք ձևաչափում՝ մոտ 22 ֆիլմ։ Մեկ ձևաչափի շրջանակում էլ ընդհանրապես աշխատանք չներկայացվեց։ Դա ֆեյք-ֆիլմ ձևաչափն էր, չնայած ես սիրով էի սպասում այդ ձևաչափի ֆիլմերին, որովհետև կարծում եմ, որ ամենաարդյունավետ ձևաչափերից մեկն էր։ Ես բացատրում էի աշակերտներին, որ, օրինակ, կարող են գեղարվեստական ֆիլմերը դարձնել իրենց թեմայի գործիքը․․.

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button