Մայրիկի դպրոց

Ես անհանգստանում եմ քեզ համար. Մայրիկի դպրոց

Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ խոսում ենք դեռահասության ճգնաժամի փուլում երեխաների և ծնողների միջև ի հայտ եկող այն անջրպետի մասին, որն առաջանում է մեր՝ մեծերիս կողմից շատ հաճախ օգտագործվող հետևյալ նախադասության պատճառով․ «Ես անհանգստանում եմ քեզ համար»։

Հարց — Արմինե, որքա՞ն հաճախ եք Դուք այս նախադասությունն օգտագործում Ձեր երեխաների հետ շփումներում։

Ա․ Վարդանյան — Անկեղծ ասած՝ մինչև այս պահը ես չէի մտածել, թե որքան հաճախ եմ ինքս իմ երեխաներին սա ասում, բայց ենթադրում եմ, որ ասում եմ, բնականաբար։ Այստեղ շատ կարևոր է երեխաների հետ արդյունավետ հաղորդակցումը, և այո, եթե որպես ծնող մենք ունենք բավարար հիմքեր անհանգստության և մեր անհանգստությունները հիմնավորված են, այս մասին երեխային հաղորդակից դարձնելը։ Բայց մեր անհանգստություններն ու տագնապները չպիտի լինեն երեխային խեղդող, երեխայի վարքը ամենուր սահմանափակող և երեխայի բնականոն զարգացմանը խանգարող։

Սա հարց է, որը միաժամանակ մի քանի թեմա է ընդգրկում։ Մի կողմից ծնողական տագնապներն ու անհանգստություններն են, որոնք շատ բնական են, և եթե մենք դրանք դուրս ենք թողնում գիտակցության դաշտից, դրանք կարող են մեզ կառավարել, այսինքն՝ դառնալ մեր ծնողավարական սկզբունքը, մոտեցումը, և մենք երեխաների հետ կապված բոլոր հարցերում կողմնորոշվենք տագնապներից ելնելով։ Սովորաբար, երբ դրանք որոշակի չափ, սահման անցնում են, ոչ թե կառուցողական, այլ հակառակը՝ քանդող, քայքայող ազդեցություն են ունենում թե՛ երեխայի հետ մեր փոխհարաբերությունների, թե՛, բնականաբար, երեխայի ընդհանուր զարգացման վրա, որովհետև երեխան բնականոն պահանջներ ունի հաղորդակցվելու, շարժվելու, աշխարհը բացահայտելու, որտեղ կարող են լինել ինչ-որ տագնապներ, բայց այդ տագնապները ոչ թե պիտի սահմանափակեն երեխայի վարքը, այլ մեզ համար ազդակ լինեն երեխային այդ իրավիճակներում կողմնորոշելու համար։

Հարցի մյուս կողմում երեխայի ինքնուրույնությունն է․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button