Այսօր Ռադիոյի համաշխարհային օրն է։ Այն ամենամյա տոն է, որը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից։ Նշվում է 2012 թվականից։ Օրվա ընտրությունը պատահական չէ․ 1946 թվականի փետրվարի 13-ին, առաջին անգամ եթեր է հեռարձակվել Միավորված ազգերի կազմակերպության ռադիոն՝ Ռադիո ՄԱԿ-ը։
Օրվա առթիվ ռադիոհեռարձակող ընկերությունները տարբեր միջոցառումներ են կազմակերպում, որոնց մասնակցում են շատ ռադիոսիրողներ։ Շնորհավորում ենք և՛ ռադիոկայաններին, և բոլոր ռադիոսիրողներին։