Լուրեր

«Զուլալի» ֆիլմը Ֆրանսիական կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

Փետրվարի 7-ից 12-ը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Փառատոնի պաշտոնական էջում ասվում է․ «Երեկ երեկոյան ուրախությամբ հայտարարեցինք, որ ձեր սիրելի ֆիլմը Հայկ Օրդյանի «Զուլալին» է»։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնից, փառատոնի մրցանակակիր է համարվել ընդամենը երկու ֆիլմ, որոնցից մեկը «Զուլալի»-ն է: Փառատոնի գլխավոր պաստառին հենց «Զուլալի»-ն է պատկերված:

Հիշեցնենք, որ դեռ 2021-ին մեր «10 րոպե կինոյի մասին» հաղորդումն անդրադարձել էր այս ֆիլմին: Կարող եք լսել մեր զրույցը ռեժիսոր Հայկ Օրդյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button