Լուրեր

Իտալիայում նարինջների ճակատամարտ է

Ինչո՞վ է առանձնանում փետրվարի 16-ն օրացույցում։ Այսօր մի խենթ տոն կնշվի Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իվրեա փոքրիկ քաղաքում՝ ՆԱՐԻՆՋՆԵՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ:

Ե՛վ քաղաքն է փոքրիկ, և՛ տոնը տեղական նշանակություն ունեցող իրադարձություն է, բայց անվանումից անգամ նարնջի և խենթության բույր է գալիս։

Ամեն տարի այս օրերին հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից և հենց Իտալիայից գալիս են այստեղ՝ ականատես ու մասնակից դառնալու Իվրեայի դիմակահանդեսին, որի ամենակարևոր իրդարձությունը նարինջներով ճակատամարտն է, եթե կուզեք՝  անվանեք նարնջագնդիկ: Ողջ քաղաքով մեկ ճակատամարտող թիմեր են ստեղծվում: Դրանց անդամները միջնադարյան հանդերձանք են հագնում, դիմակավորվում են ու սկսվում է ճակատամարտը․..

Փորձեք պատկերացնել, թե ինչ կլինի, եթե երեք օր շարունակ հասուն ու հյութեղ նարինջներն արկերի դեր կատարեն: Ողջ քաղաքն ասես նարնջե վերմակով է ծածկվում. երեք օրվա ընթացքում մոտ 350 տոննա նարինջ է օգտագործվում այստեղ: Շատերն ասում են, որ սա անմիտ շռայլություն է, շատերին զայրացնում են նարնջակռվից առաջացած լուրջ վնասվածքները, բայց մեկ է, նարնջաբույր այս տոնը մնում է սպասված ու սիրելի: Իսկ քաղաքը եռօրյա տոնակատարությունից հետո մաքրում են բոլոր մասնակիցները համատեղ ուժերով և մեծ սիրով:

Ցուցադրել ավելի
Back to top button