2009 թվականից՝՝ փետրվարի 20-ը՝ ՄԱԿ-ի որոշմամբ, նշվում է որպես Սոցիալական արդարության համաշխարհային օր։ Ըստ նախաձեռնողների օրը պետք է հանրության ուշադրությունը սևեռի մարդկանց լիակատար զբաղվածության, նրանց արժանապատիվ աշխատանքով ապահովելու խնդիրներին, նպաստի աղքատության վերացմանը, ինչպես նաև սոցիալական բերեկեցության և արդարության հաստատմանը։ Ամեն տարի այս օրը ՄԱԿ-ի անդամ երկրները միջոցառումներ են անցկացնում, որոնք ուղղված են սոցիալական արդարության ամրապնդմանը:
Իսկ հայտնի մարդկանցից, ավելի ճիշտ երգչուհիներից այս օրն է ծնվել Ռոբին Ռիհաննա Ֆենթին՝ մեկ բառով Ռիհաննան։ Բարբադոսցի երգչուհի, որը 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվեց ԱՄՆ և սկսեց իր երաժշտական կարիերան։ Աշխարհում վաճառվել է Ռիհաննայի 20 միլիոնից ավելի ալբոմ։ Իր կարիերայի ընթացքում Ռիհաննան արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Այսօր նա համարվում է ամենասիրված երգչուհիներից մեկը։
Իսկ գիտե՞ք, որ շատ տարիներ առաջ՝ 1940 թվականի հենց այս օրը, էկրանին հայտնվել է շատերիս սիրելի «Թոմը և Ջերրին» մուլտֆիլմը։ Այդ առթիվ առանձնացրել ենք մի քանի փաստ, և կարծում ենք ձեզ էլ կհետաքրքրեն։
Համոզված ենք նկատել եք, որ մուլտֆիլմի հերոսները՝ Թոմը և Ջերրին երբեք չեն խոսում։ Նրանք միայն տարբեր տեսակի ձայներ են արձակում, որոնց հնչյունավորել է մուլտֆիլմի ծաղրանկարիչ և ռեժիսոր Ուիլյամ Հաննան: Երևի կզարմանաք, բայց Ուիլյամ Հաննան և մյուս ռեժիսորը՝ Ջոզեֆ Բարբերան նկարչական կրթություն չեն ստացել։ Ուղղակի մի օր Ուիլյամը տարվել է անիմացիայով և սկսել է ուսումնասիրել նոր զարգացող այդ ուղղությունը։ Ասեմ նաև, որ սկզբում մուլտհերոսներն ունեցել են ոչ թե Թոմ և Ջերրի անունները, այլ Ջասպեր և Ջինքս։ Արտաքինից նրանք նույնպես նման չեն եղել մեզ հայտնի կատվին ու մկանը։ Ջասպերը եղել է գեր ու փափկամազ, իսկ Ջինքսը՝ բարձրահասակ ու նիհար: Մի փաստ էլ․ «Թոմը և Ջերրին» մուլտսերիալը 14 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը և 7 անգամ արժանացել այդ մրցանակին։
Այսքանը արդեն 83 տարեկան մուլտֆիլմի մասին։