Լուրեր

Ինստագրամն ինչպես Տելեգրամը․ Ցուկերբերգը նոր գործառույթ է ներկայացրել

Instagram-ը ներկայացրել է անձնական հաղորդագրություններում ալիքներ ունենալու հնարավորությունը: Նոր գործառույթի մասին Մարկ Ցուկերբերգը հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա հրավիրել է հետևորդներին՝ միանալու իր Meta Channel-ին, որտեղ խոստացել է կիսվել ընկերության պրոդուկտների մասին նորություններով: Այժմ ալիքի հետևորդների թիվը գերազանցում է 350 հազարը:

Արդեն ալիքում Ցուկերբերգը պատմել է, որ այդ ձևաչափը տեքստային գրառումների, նկարների, հարցումների, ինչպես նաև մասնակիցների կողմից «ռեակցիաներ» ուղարկելու և քվեարկելու համար է: Ալիքի մասնակից կարող են դառնալ այդ ալիքը ստեղծողի հետևորդները:

Առաջիկա ամիսները ընկերությունը պլանավորում է նման ալիքներ ավելացնել նաև «Ֆեյսբուք»-ում և «Մեսենջեր»-ում:

Ցուցադրել ավելի
Back to top button