Ծրագրի սկզբում՝ նոր ծանոթություն․ մեր նոր ընկերը Գառնիկն է, որը, ի տարբերություն շատերիս, հստակ գիտի, թե ինչ է ուզում դառնալ ․․․
«Բարի լույս, ես Գառնիկ Մսրյանն եմ՝ 14 տարեկան։ Սովորում եմ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի 8-րդ դասարանում՝ դաշնամուրային բաժնում։ 3 տարեկանում երկու ձեռքով սկսել եմ նվագել, ոչ պրոֆեսիոնալ, բայց ․․․ մանկապարտեզում լսում էի և տանը կրկնօրինակում էի։ Ծնողներս այդտեղից հասկացան, որ ես պետք է զբաղվեմ երաժշտությամբ և 6 տարեկանից գնացի Չայկովսկու դպրոց ու երաժշտական կրթությունս շարունակեցի այնտեղ։ Մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների և եղել եմ դափնեկիր։ Ցանկացած միջազգային մրցույթի մասնակցելուց պարզ է, որ կա լարվածություն, բայց ես միշտ փորձում էի հաղթահարել և զսպում էի ինձ, որպեսզի կարողանայի դիմանալ։ Ամենաբարդ մրցույթը, հուզիչ ու պարտավորեցնող, եղել է Առնո Բաբաջանյան միջազգային մրցույթ-փառատոնը, քանի որ նա եղել է հայ կոմպոզիտոր ու պետք էր միջազգային ասպարեզում նրան ներկայացնել շատ հրաշալի։ Ամենաբարդը կարծում եմ դա էր»,- պատմում է մեր հյուրը։
Լսե՛ք հաղորդման շարունակությունը։