Մայրիկի դպրոց


Եվ դարձյալ՝ դժվար տարիքի մասին. Մայրիկի դպրոց

Դեռահասության ճգնաժամը երեխայի կյանքում ամենադժվար փուլն է նախևառաջ այն պատճառով, որ շատ հաճախ ինքը՝ դեռահասը, չի կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իր հետ և չի կարողանում բացատրել իր որոշ արարքների, հուզական արձագանքների պատճառը։

Ինչու՞ այսպես պատասխանեցի ծնողներիս և ոչ՝ այլ կերպ, կարող է հարցնել ինքն իրեն, ինչու՞ ընկերներիս հետ հանդիպման ժամանակ ինձ այսպես պահեցի, մինչդեռ որոշել էի ավելի ինքնավստահ լինել։ Մի խոսքով՝ իրավիճակներ, երբ դեռահասն ինքն իրեն ասես չի վերահսկում։

Այդ անվերահսկելիի տիրույթում է նաև այն, ինչի մասին այսօր խոսում ենք հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։

Հարց – Հատկապես դեռահասության շրջանում  շատ երեխաներ սկսում են որոշակի, որպես  կանոն՝ անմիտ ինչ–որ գործողություններ կատարել և կրկնել այդ գործողություններն ամեն օր, երբեմն՝ օրվա մեջ մի քանի անգամ և այդ անմիտ գործողության հետ կապել իրենց համար որևէ շատ կարևոր միտք։ Օրինակ, գիտեմ դեպք, երբ աղջիկը որոշել էր, որ եթե ինքը դասից առաջ երեք անգամ մեկ ոտքի վրա չցատկի, դասը վատ կանցնի։ Մեկ ուրիշն էլ որոշել էր, որ եթե ինքը գրքի նույն էջը մի քանի անգամ չկարդա, իր մայրիկին վատ բան կպատահի։ Օգնեք հասկանալ՝ ի՞նչ է սա, ինչու՞ է ի հայտ գալիս, և ինչպե՞ս պետք է վերաբերվի ծնողը, եթե սա նկատում է։

Ա․Վարդանյան – Եթե ներկայացված բովանդակության ամենասկզբից գանք, որ դեռահասն սկսում է վերլուծել իր վարքը, շփումները ծնողների, հասակակիցների հետ, ապա սա բնականոն ընթացք է, որովհետև իրենք մեծանում են, իրենց մտածական գործընթացները զարգանում են, մտածական հնարավորություններն ավելի մեծանում են, և դեռահասն ուղղակի սկսում է վերլուծել իր գործողությունները։

Այս տարիքային փուլը բավականին զգայուն, ինչ–որ առումով նաև  խոցելի, փոթորկուն փուլ է, և կարող է զարգացումները ծնողների, մեծահասակների համար մի փոքր տարօրինակ, անհասկանալի ընթացքներ ստանան։ Ինչպե՞ս պետք է ծնողը կողմնորոշվի։ Եթե այդ գործընթացները չեն խանգարում երեխայի բնականոն կենսագործունեությանը, չեն ազդում երեխայի հուզականության վրա այնքան, որ երեխան չկարողանա իր պահանջմունքները բավարարել, շփվել, հաղորդակցվել, եթե այս սահմանը չի հատում, ուրեմն սրանք ուղղակի ժամանակավոր դրսևորումներ են, որոնք երեխայի զարգացմանը զուգընթաց կանցնեն։ Բայց սա չի նշանակում, որ չնայած երեխան շարունակում է իր նորմալ զարգացումը, ընթացքը, բայց մենք տեսնում ենք, որ այդ գործողությունները երեխայի կյանքում շատ են, և չենք արձագանքում։

Նախ՝ շատ կարևոր է տեսնել էս ամեն ինչը․ երբեմն ծնողները նույնիսկ տեղյակ չեն լինում էս ամենին, հատկապես որ երեխաներն իրենք, որպես կանոն, սա թաքցնում են։ Եվ որպեսզի սա չունենանք, պետք է մինչև դեռահասությունը մեր երեխաների հետ առողջ հաղորդակցման մասին միշտ մտածենք։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button