Գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնման 60-ամյակին

Մարտի 2-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակին։
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ)։ Դիրիժորներ՝ Վահան Մարտիրոսյան, Զավեն Վարդանյան, Հմայակ Դուրգարյան, Ռոբերտ Մլքեյան։
Ծրագրում կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի, Կոմիտաս/Զարեհ Սահակյանցի, Էդվարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործությունները։