Զարթուցիչ

Ինչպես ձյան փաթիլները վերածվեցին ձնծաղիկների. Զարթուցիչ

Հաղորդման սկզբում մի առասպել՝ գարնան ավետաբեր ծաղկի մասին։ Ասում են՝ երբ Ադամն ու Եվան վտարվել են դրախտից, ձյուն է եկել: Եվան ցրտից սկսել է մրսել ու արտասվելով վերհիշել է դրախտի տաք օրերը: Նրան մխիթարելու համար Աստված ձյան փաթիլների մի մասը վերածել է ձնծաղիկների: Տեսնելով դրանք՝ Եվան ուրախացել է և հույս է արթնացել, որ ամեն ինչ լավ կլինի․․․․ Ահա թե ինչու, ձնծաղիկը նաև հույսի խորհրդանիշ է: Իսկ գարնանը երկու օր է մնացել։ Եվ թող այն նոր հույսերով ու սպասումներով լցնի մեր կյանքը։

Գիտեք, որ ամեն տարի փետրվարի 27-ին աշխարհում նշվում է բևեռային կամ սպիտակ արջերի միջազգային օրը։ Սպիտակ արջերը ծովային կաթնասուններ են, որոնք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցների վրա: Գլոբալ տաքացման և շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով այսօր բևեռային արջերը վտանգված են։ Եվ օրվա նպատակն էլ՝ հասարակության ուշադրությունը այդ կենդանիների պահպանության խնդիրներին սևեռելն է:

Ցուցադրել ավելի
Back to top button