Լուրեր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին և սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մյուս անդամներին, որոնք Գերմանիայում, ապա Դոհայում մասնակցում էին առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության փուլերին:

Երկու փուլերի արդյունքում Դավթյանը երկու ոսկե մեդալ է նվաճել հենացատկում:

«Տարին լավ եմ սկսել: Աշխարհի գավաթի երրորդ՝ Բաքվում կայանալիք փուլին չենք մասնակցի, իսկ չորրորդ փուլը տեղի կունենա Կահիրեում. ամեն ինչ կանեմ՝ այնտեղ ևս ոսկե մեդալ նվաճելու համար: Առաջիկայում շատ լուրջ մրցում ունենք՝ Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Պետք է լավ պատրաստվենք և փորձենք մեդալներով վերադառնալ»,- օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արթուր Դավթյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ապրիլի 11-16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button