Լուրեր

«Կենգուրուն» ընդունում է մասնակցության հայտեր

Մարտի 16-ին և 17-ին «Այբ» կրթական հիմնադրամը կանցկացնի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը։

Արդեն 15-րդ անգամ մրցույթը կհամախմբի մաթեմատիկայի սիրահար հայաստանցի եւ արցախցի 3-12-րդ դասարանցիներին, որոնք կմարզեն իրենց տրամաբանությունը հետաքրքրաշարժ գլուխկոտրուկների միջոցով։

«Այբ»-ի մրցույթներն անցյալ տարվանից համագործակցում են նաև Հայաստանում հաղորդակցման ամենատարածված զրուցարաններից մեկի՝ «Վայբերի» հետ։ Միանալով վայբերյան բոտին` աշակերտները կարող են մինչև մրցույթը փորձել իրենց ուժերը հարցախաղերի միջոցով, ինչպես նաեւ տեսնել թեմատիկ սթիքերներն ու ակտիվ կիրառել դրանք։

Անվճար բաց հարցախաղը հասանելի է մինչև մարտի 8-ը՝ ժամը 17։30-19։30-ի միջակայքում։ Հաղթողներին սպասվում են փոքրիկ նվերներ Կենգուրուից:

Դե իսկ մրցույթի գրանցումը բաց է մինչև մարտի 10-ը։ Այն տեղի կունենա առցանց հարթակում։ Գրանցվելու բոլոր մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button