Մայրիկի դպրոց

Մեր պստոն ե՞րբ կասի «մամա». Մայրիկի դպրոց

Երբ ընտանիքում փոքրիկ է հայտնվում, ծնողներն անհամբեր սպասում են, թե նա երբ կսկսի բլբլալ։ Ի՞նչ կասի առաջինը՝ «մամա՞», «պապա՞», թե՞ ուրիշ մի բան։ Բայց, ինչպես ասում են մասնագետները, մեր օրերում հաճախ երեխաների խոսքը ուշանում է։ Ըստ հետազոտություններից մեկի տվյալների՝ աշխարհում 4 տարեկան երեխաների 25 %-ն այսօր ունի խոսքի հապաղում, և այդ ցուցանիշը գերազանցում է 20 տարի առաջվա ցուցանիշը 6 անգամ։ Եթե մի կողմ դնենք երեխաների ընդհանուր զարգացման հետ կապված խնդիրները, ապա որո՞նք են այն պատճառները, որ ուշացնում են երեխայի խոսքը։

Այս մասին է հոգեբան Էմմա Արզիևայի հետ մեր զրույցը։

Է․ Արզիևա — Շատ ակտուալ թեմա ենք բարձրացնում, քանի որ այո, ներկայումս խոսքի ուշացումը շատ հաճախ է հանդիպում։ Բացի օրգանական պատճառներից, կան նաև ոչ օրգանական պատճառներ՝ պայմանավորված արտաքին միջավայրով, որում երեխան ապրում է։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ առաջին հերթին դա կենդանի շփման բացակայությունն է, երբ երեխաներն անընդմեջ նստած են գաջեթների առաջ և չեն շփվում հասակակիցների կամ ծնողների հետ։ Այս դեպքում երեխայի խոսքը կարող է շատ ուշանալ, օրինակ, 3+ տարեկանում երեխան նոր անցնի թոթովանքի փուլով, մինչդեռ դա պետք է տեղի ունենար 6+ ամսականում։ Երբ երեխան անընդմեջ էկրանների առաջ է, նրա ճանաչողական գործընթացները տուժում են։

Խոսքի զարգացման համար շատ կարևոր պայման է սննդի ընդունման տեսակը։ Առաջին հայացքից անտրամաբանական է թվում ասվածը, բայց, երբ երեխան ուտում է միայն բլենդերով հարած սնունդ և սննդի ընդունման պրոցեսում պասիվ դերում է գտնվում, նրա արտաբերական ապարատի մկանունքը և մանր մոտորիկան չեն զարգանում կամ շատ դանդաղ են զարգանում։ Երբ երեխան ինքնուրույն է սնունդը տանում բերանը, կծում է, սնունդը բերանում պտտեցնում է, ործկում է, որից մայրիկները շատ վախենում են, այդպես բնական կերպով զարգանում է արտաբերական ապարատի մկանունքը, որը առաջին պայմանն է խոսքի համար․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button