Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հոբելյանական 95-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ մարտի 13-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը հանձնվեցԴանիել Շայներտին և Դանիել Կվանին՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: Կինոնկարը հաղթեց նաև «Լավագույն մոնտաժ» և մի քանի այլ անվանակարգերում:
«Լավագույն դերասան» անվանակարգում բաղձալի մրցանակին արժանացավ Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետը» ֆիլմի համար: Նա շնորհակալություն հայտնեց ֆիլմի ռեժիսոր Դարեն Արանովսկուն՝ նման դերն իրեն վստահելու համար, շնորհակալություն հայտնեց այդ անվանակարգում ընդգրկված մյուս դերասաններին՝ նշելով, որ նրանք կետի սիրտ ունեն:
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Միշել Յեյոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար: Յեյոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկար»-ի:
Նա իր մրցանակը նվիրեց իր և աշխարհի բոլոր մայրերին և շեշտեց, որ հենց նրանք են սուպերհերոսներ, քանի որ առանց նրանց ոչ ոք այդտեղ չէր լինի:
Հաղթողների ցանկին հնարավոր է ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում: