Մարտի 15-ին ամբողջ աշխարհում նշում են Սպառողների իրավունքների պաշտպանության օրը։
61 տարի առաջ՝ 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց մի օրինագիծ, որտեղ սահմանեց սպառողների չորս հիմնական իրավունքները: Դրանք էին անվտանգությունը, տեղեկատվությունը ընտրության և լսված լինելու իրավունքները։ Ավելի ուշ դրանց ավելացան ևս չորսը՝ վնասի փոխհատուցման, սպառողական ոլորտում կրթություն ստանալու, հիմնարար կարիքների և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքները։
Օրն առաջին անգամ նշվել է 1983 թվականի մարտի 15-ին։ Հայաստանի Հանրապետությունում պառողների իրավունքների պաշտպանությունն իրավական ուժ է ստացել 2001 թվականից։ Այսօր մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ են գործում, որոնց կարող ենք դիմել, եթե մեր իրավունքներն ինչ-որ ձևով խախտվել են։
Իսկ հայտնի մարդկանցից գարնան այս օրն է ծնվել կրկեսի հայ դերասան, մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանը։ Նրա անցած ճանապարհին կարող եք ծանոթանալ համացանցի էջերից։ Առաջարկում ենք դիտել նաև «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարը, որտեղ, գլխավոր դերում, նկարահանվել է մեծ մնջախաղացը՝ Լեոնիդ Ենգիբարյանը։