Մարտի 10-ից 12-ը Մարզահամերգային համալիրում վերջապես տեղի ունեցավ Digitec-ը՝ տարածաշրջանի ամենածավալուն և ամենաթեք համաժողովն ու համանուն ցուցահանդեսը։ Այն կրում էր` «Ամբիցիոզ թեք. Բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում» խորագիրը: Մեծ միջոցառումներով հագեցած weekend-ին, տարբեր տարիքային խմբերից բազմաթիվ այցելուներ ծանոթացան տեխնոլոգիական ոլորտի նորություններին։
Այս կարևոր նախաձեռնությունը կամփոփենք համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանի հետ։