Մայրիկի դպրոց

Կակազություն․ տեսակներ, պատճառներ, բուժում. Մայրիկի դպրոց

Հոգեբան, լոգոպեդ Էմմա Արզիևայի հետ զրույցը երեխաների մոտ բավականին հաճախ հանդիպող խոսքային խանգարումներից մեկի՝ կակազության մասին է։ Որո՞նք են կակազության առաջացման պատճառները, որքանո՞վ է խնդիրը շտկելի և ի՞նչ պետք է անեն ծնողները, եթե երեխայի մոտ այսպիսի խնդիր է առաջանում։

Է․ Արզիևա — Կակազությունը խոսքի խանգարման յուրահատուկ տեսակ է համարվում։ Յուրահատուկ է նրանով, որ մեծ է դրա կրկնվելու հավանականությունը։

Կակազության առաջացման պատճառները բազմազան են։ Բայց պատճառների մասին խոսելուց առաջ լավ կլինի տարբերակենք դրա տեսակները։ Կակազության երկու տարատեսակ են սովորաբար առանձնացնում՝ նևրոտիկ և նևրոզանման։ Որոշ դեպքերում հանդիպում է նաև խառը տեսակը՝ վերը նշված երկուսի միաձուլումը, բայց հիմնականում գործ ենք ունենում նևրոտիկ և նևրոզանման կակազության հետ։

Այսօր կխոսենք նևրոտիկ տարատեսակի մասին, որը պայմանավորված է հոգեբանական որևէ վիճակով․ այսինքն՝ կակազությանը նախորդում է որևէ հոգեբանական պատճառ՝ վախ, կորուստ, վիշտ։

Նևրոտիկ կակազությունը հանկարծ է ի հայտ գալիս, ծնողները հստակ հիշում են այդ կետը, երբ այն սկսվեց։

Ի՞նչ պետք է անի ծնողը․ նախ՝ չտագնապի և խուճապի չմատնվի, որովհետև, եթե գործ ունենք նևրոտիկ կակազության հետ, ապա պետք է իմանանք, որ այն հիմնականում, 90 և ավել տոկոս դեպքերում շտկելի է համարվում, եթե գտնենք կոմպետենտ մասնագետ և հետևողոկան աշխատանք տանենք։ Ինչու՞ եմ ասում՝ հետևողական, որովհետև կակազությունը, ինչպես ասացի, կրկնվելու հատկություն ունի, և եթե բուժման վերջին՝ ամրապնդման փուլում, մտածենք, որ դե, լավ, սահուն խոսում է, էլ չի կակազում երեխան, ապա շատ հնարավոր է, որ մեկ ամիս հետո  կակազությունը կրկնվի։ Կակազության շտկողական աշխատանքում ամրապնդման փուլն ավելի երկարատև պրոցես է, քան բուն շտկողական փուլը։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button