Զարթուցիչ

Գարնանային ճամբար Խնկո Ապոր անվան գրադարանում․ Զարթուցիչ

Բնապահպանական օրացույցը հիշեցնում է, որ այսօր նշվում է Երկրի օրը։ Երևի նկատած կլինեք, որ տարվա ընթացքում Երկրի օրը նշում ենք երկու անգամ։ Առաջինը մարտի 20-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, մյուսը ապրիլի 22-ին։ Ինչպե՞ս է այդպես ստացվել։ Գարնանային գիշերահավասարին մոլորակի կենսաբանական ռիթմը փոխվում է, ու բնությունն արթնանում ու թարմանում է։ Եվ այս օրն ավելի շատ խաղաղարար ու մարդասիրական ուղղվածություն ունի։ Իսկ Երկրին նվիրված մյուս օրը բնապահպանական նշանակություն ունի, որի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի խնդիրների վրա։ Ավանդույթի համաձայն, այս օրը տարբեր երկրներում հնչում է խաղաղության զանգը, որը խաղաղ կյանքի, ընկերության, համերաշխության խորհրդանիշն է համարվում։

Հետաքրքիր զուգադիպությամբ մարտի 20-ը նաև Երջանկության օրն է։ Նշվում է 2012 թվականից՝ ՄԱԿ-ի որոշմամբ։ Տոնը սիրված է ամբողջ աշխարհում և մարդիկ սիրով են նշում այն։ Իսկ գիտեք ինչու՞, որովհետև աշխարհի բոլոր մարդիկ ցանկանում են երջանիկ լինել․․․ Իսկ երջանկությունը յուրաքանչյուրս յուրովի ենք զգում։ Մեկին երջանկացնում է արևածագը, մյուսին՝ դիմացինի ժպիտը, մեկ ուրիշին նոր հեռախոսը կամ հագուստը։ Եթե գիտեք, թե ձեր սիրելի մարդկանց ինչն է ուրախացնում, ժպիտ պարգևում, այսօր նվիրեք նրանց երջանիկ ակնթարթներ։

Իսկ ովքեր սիրում են ճամբարների և հետաքրքիր կրթական ծրագրերի մասնակցել, տեղեկացնենք, որ այսօրվանից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկում է Գարնանային կրթամշակութային ճամբարը, որին կարող են մասնակցել 6-ից 13 տարեկան բոլոր երեխաները։ Ծրագիրը տևելու է երկու շաբաթ, որի ընթացքում մասնակիցներին հագեցած և բազմաբովանդակ օրեր են սպասվում։ Ավելի մանրամասն կներկայացնի գրադարանի զարգացման ծրագրերի և միջազգային համագործակցության բաժնի վարիչ Նաիրա Աճեմյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button