Հրեական ժողովրդական հեքիաթ
Շուկայում երկու կրպակավաճառների կրպակները կողք կողքի էին և իրարից միայն մի բարակ փայտե միջնորմով էին բաժանված։ Մի կրպակում յուղ ու ձեթ էին վաճառում, մյուսում՝ անուշահոտություններ։ Մի անգամ երեկոյան շուկայի փակվելուց քիչ առաջ անուշահոտություններ վաճառողը միջնորմի ճեղքից տեսավ, որ հարևանը վերահաշվում է իր ոսկե դինարները և տեղավորում դրանք մի կարմիր թաշկինակի մեջ։