Տուվայական ժողովրդական հեքիաթ
Կար-չկար թռչունների մի խան կար, որը շատ պահանջկոտ, քմահաճ և փառատենչ կին ուներ։ Այդ կինն ինչ ցանկանար անում էր, իսկ խանը չէր համարձակվում առարկել նրան։ Մի օր խանի կինը որոշեց թռչնի միս համտեսել։ Խանը հրամայեց կատարել կնոջ ցանկությունը։