Զարթուցիչ

Հասցեներ՝ արձակուրդի համար. Զարթուցիչ

Առանձնացրել ենք մի քանի հասցե, որտեղ կարող եք հետաքրքիր ժամանակ անցկացնել։
Օրինակ՝ փոքրիկները Երևանի Ռուսական տանը կարող են սիրված մուլտֆիլմեր դիտել։ Միջոցառումը կտևի մինչև մարտի 31-ը ներառյալ։ Սկիզբը ժամը 11-ին:
Առաջարկում ենք այցելել նաև «Նարեկացի» արվեստի միություն։ Մինչև մարտի 31-ը այնտեղ կգործի «Շողարձակ» խորագրով ցուցահանդեսը։ Ներկայացված են «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի սաների աշխատանքները։ Մուտքն ազատ է։
Իսկ ապրիլի մեկին` ժամը 13-ին, «Լոֆթ» ակումբի կինոսրահը կտրամադրվի երեխաներին։ Կցուցադրվի «Էյնբո. Ամազոնի ոգին» մուլտֆիլմը, հայերեն հնչունավորմամբ։
Մուլտֆիլմը անվախ ու երիտասարդ Էյնբոի մասին, որը ծնվել ու մեծացել է Ամազոնի ջունգլիներում: Նա միակն է Կանդամո գյուղում, որ կախարդական կապ է զգում բնության հետ։ Բայց Էյնբոն թերագնահատում է իր շնորհն այնքան ժամանակ, քանի դեռ հայրենիքը վտանգի մեջ չի հայտնվում։
Հիշեցնենք, որ մարտի 31-ից ապրիլի 7-ը Հայաստանում անցկացվելու է նաև Մանակապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, ինչը նշանակում է, որ ժամանակը կարող եք նաև գրադարաններում անցկացնել, նոր գրքեր ձեռք բերել, գրողների հետ հանդիպել և այլ միջոցառումների մասնակցել։
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի Ջ․ Բայրոնի անվան արվեստի գրականության բաժինը ապրիլի 29-ին բոլոր գրքասերներին սիրով հրավիրում է ներկա գտնվել աշխարհահռչակ գրող Ժյուլ Վեռնի 195 ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրությանը։ Կարող եք դիտել «Աշխարհի շուրջը՝ 80 օրում» ֆիլմը՝ հայերեն թարգմանությամբ։
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվան մեծ սիրով է պատրաստվել նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, որտեղ նույնպես կարող եք հետաքրքիր հանդիպումների մասնակցել։ Ավելի մանրամասն կներկայացնի գրադարանի սպասարկման բաժնի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը:

Ցուցադրել ավելի
Back to top button