Եթե դուք էլ երկար ժամանակ փնտրում եք՝ թե որտե՞ղ ու ինչպե՞ս կարճ ժամանակում ծանոթանալ տարբեր ոլորտներին առնչվող կրթական գրքերին, ապա հայկական այս հավելվածը հենց ձեզ համար է։
«Karapp» հավելվածը մատուցում է աշխարհի լավագույն ոչ գեղարվեստական բեսթսելերների հիմնական գաղափարներն ու վերլուծությունները 15 րոպեանոց աուդիոսեղմագրերի տեսքով: Այն մեծացնում է գիտելիքների պաշարը և հնարավորություն ընձեռում նոր հեռանկարներ ձեռք բերել բիզնեսի, ինքնազարգացման, հոգեբանության, նորարարության ու այլ ոլորտներում:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք «Karapp»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Շավարշ Կարապետյանին։