Լուրեր

Հրապարակվել է The Beatles-ի 1963 թ.-ի համերգի եզակի ձայնագրությունը

The Beatles խմբի համերգի ամենավաղ ամբողջական ձայնագրությունը, որը 60 տարվա վաղեմություն ունի, հրապարակվել է Մեծ Բրիտանիայում BBC հեռուստառադիոհաղոդումների կորպորացիայի կողմից:

Ձայնագրությունն արվել է 15-ամյա աշակերտ Ջոն Բլումֆիլդի կողմից 1963 թվականի ապրիլի 4-ին ՝ Բաքինգեմշիրի կոմսության «Սթոու» մասնավոր գիշերօթիկ դպրոցում ռոք խմբի ելույթի ժամանակ:

Ջոն Բլումֆիլդը ձայնագրությունն ուղարկել է BBC ռադիոկայանի Front Row հաղորդաշարին:

Փոլ Մաքքարթնին, Ռինգո Սթարը, Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը դպրոց են եկել դպրոցի աշակերտ, ազդեցիկ գործարարների ընտանիքի անդամ Դեյվիդ Մուրսի խնդրանքով, որը նամակ էր գրել Լիվերպուլյան քառյակի մենեջեր Բրայան Էփսթայնին։ Բլումֆիլդը հայտնել է, որ ելույթը ձայնագրել է իր նոր մագնիտոֆոնով։

«Այդ ժամանակ ես ակնթարթորեն հասունացա: Հավանաբար, կկարծեք, թե չափազանցնում եմ, բայց այդ պահին ես հասկացա, որ դա բոլորովին մի այլ մոլորակից է», — ասել է Բլումֆիլդը BBC-ին։

Դպրոցում համերգից երկու շաբաթ առաջ՝ 1963 թվականի մարտի 22-ին, թողարկվել Էր The Beatles-ի դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Please Please Me»-ն, որից կատարումներ են հնչել «Սթոու»-ում։

Ձայնագրության մեջ լավ լսվում Է երաժշտությունը, չկան երգերն ընդհատող բացականչություններ և կողմնակի աղմուկներ, ինչը հատուկ է խմբի մյուս ելույթների ձայնագրություններին: Բլումֆիլդը հիշում է, որ համերգից հետո երաժիշտներին տարել են դպրոցի ճաշարան, այնուհետև ցույց են տվել հանրակացարանում Բլումֆիլդի սենյակը:

Ապրիլի 3-ին համերգի ձայնագրության մի մասը հնչել է BBC-ի ռադիոեթերում: Հիթ-շքերթներում առաջին տեղը զբաղեցրած երգերի  թվով The Beatles-ը պատմական առաջատարն է ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ԱՄՆ-ում։

Ցուցադրել ավելի
Back to top button