Զարթուցիչ

Իսկ դուք ապուր ուտել սիրու՞մ եք․ Զարթուցիչ

Երևի կզարմանաք, բայց այսօր աշխարհում նշվում է ապուրի միջազգային օրը։

Այդպիսի անսովոր տոներ օրացույցում շատ կան և սա էլ դրանցից մեկն է։ Տոնի հեղինակն անհայտ է ,բայց որ մարդիկ ապուր օգտագործել են դեռևս հնագույն ժամանակներից գիտենք բոլորս։ Ի դեպ, ապուր բառն առաջացել է ֆրանսիական սուպ բառից, որը թարգմանաբար նշանակում է արգանակի մեջ թաթախված հաց։

Ապուրներ կան աշխարհի բոլոր խոհանոցներում։ Այն պատրաստում են տարվա բոլոր եղանակներին՝ օգտագործելով բանջարաղեն, հատիկեղեն և մսամթերք։

Եթե ձեր սննդակարգում ապուրներ չեք օգտագործում, հիշեք, որ դրանք շատ օգտակար են  օրգանիզմի համար։ Նախ լավացնում են մարսողությունը, ունեն նաև կազդուրիչ հատկություն։ Ահա, թե  ինչու, երբ մենք հիվանդ ենք լինում, մայրիկը մեզ համար ապուր է պատրաստում։ 

Բայց ․․․ անկախ ամեն ինչից ապուր  պետք է ուտել  շաբաթը  գոնե մեկ, երկու անգամ։ Եվ այս օրը կարծում ենք հրաշալի առիթ է։ Հուսով ենք կպատրաստեք։

Ցուցադրել ավելի
Back to top button