Լուրեր

Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը

Ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։

Շրջանավարտը բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության քննություն կամ քննություններ հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Սիրելի շրջանավարտներ, ուշադիր եղեք, մանրամասն ճշտեք ձեր անելիքը, պահանջվող փաստաթղթերը, որպեսզի ժամանակին գրանցվեք և պատրաստ լինեք մասնակցելու քննություներին։

Ցուցադրել ավելի
Back to top button