Մայրիկի դպրոց

Մա՛մ, արի կռվենք. Մայրիկի դպրոց


Պատահե՞լ է, որ հանկարծ հասկացել եք, որ Ձեր երեխան բախում, ընդհարում է փնտրում հենց Ձեզ հետ։ Դուք որևէ առիթ չեք տվել, որևէ բախումային իրավիճակ չեք հրահրել, իսկ նա, մեկ է, կոնֆլիկտ է փնտրում։ Եթե պատահել է, ուրեմն՝ միացեք հոգեբան Լուսինե Աղաբեկյանի հետ զրույցին, որի ընթացքում հենց այս հարցն ենք քննարկելու․ ինչու՞ է մեր երեխան բախում փնտրում մեզ հետ և ի՞նչ անել այսպիսի դեպքերում։

Լ․ Աղաբեկյան – Շատ կարևոր է նման դեպքերում փորձել հասկանալ պատճառները։ Երեխայի վարքը միշտ ունի պատճառ։ Գուցե ինքը՝ երեխան, ոչ միշտ է հասկանում իր վարքի պատճառը, բայց պատճառ,միանշանակ, կա։ 

Շատ հաճախ նման դրսևորումներ մենք տեսնում ենք տարիքային ճգնաժամերի դեպքում, օրինակ, 6–7 տարեկանի ճգնաժամի դեպքում, դեռահասության ճգնաժամի դեպքում։ Կարող ենք տեսնել, որ երեխան կարծես անընդհատ հրահրում է իրավիճակներ, որոնցում ինքը նեղանում է, նեղվում է, կոնֆլիկտ է լինում, այդ կոնֆլիկտի մեջ ինքը փորձում է ինչ–որ ձևով արտահայտվել, հաստատվել։

Բացի տարիքային ճգնաժամերից կարող են նաև այլ պատճառներ լինել։ Օրինակ, եթե երեխան երկար ժամանակ, քրոնիկ կերպով, իրեն լսված չի զգում, հասկացված չի զգում, անտեսված է զգում, սկսում է այսպես, ոչ կառուցողական եղանակներով գրավել մեր ուշադրությունը կամ մեզ իրեն ականջալուր դարձնել։

Հարց – Զարմանալին այն է, որ անգամ այն ծնողները, որոնք հասկանալով, որ երեխան խոցելի տարիքում է, աշխատում են ավելի նրբանկատ լինել և կտրուկ կարծիքներ չարտահայտել, իրենք էլ են հայտնվում այսպիսի իրավիճակներում։ Ստացվում է, որ երեխաներին հաջողվում է կոնֆլիկտ հրահրել։ 

Լ․ Աղաբեկյան – Կոնֆլիկտը միշտ երկկողմանի է։ Երեխաները, իհարկե, կարող են հրահրել մեզ, բայց եթե այդ հրահրման արդյունքում առաջանում է կոնֆլիկտ, նշանակում է, մենք էլ, որպես, ծնող, մեր ներդրումը այդ պահին ինչ–որ ձևով ունեցանք։ Գուցե կարող էինք հասկանալ, թե ուրիշ ի՛նչ կարող էինք անել կոնֆլիկտի գնալու փոխարեն։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button