Զարթուցիչ

Զրույց` տիեզերքի, աստղերի, մոլորակների մասին. այսօր Տիեզերագնացության օրն է

Ապրիլի 12-ը Տիեզերագնացության համաշխարհային օրն է։ Պատմությունից գիտենք, որ 1961 թվականի այս օրը օդաչու Յուրի Գագարինը թռավ տիեզերք։ «Վոստոկ 1» տիեզերանավով 108 րոպե տիեզերքում անցկացնելուց հետո տիզերագնացը բարեհաջող վայրէջք կատարեց և դարձավ աշխարհում առաջին մարդը, որը հայտնվել էր տիեզերքում։ Եվ ահա, 1962 թվականից սկսած արդեն 61 տարի այս օրը նշվում է որպես Տիեզերագնացության օր։ Տիեզերքում հայտնվելու մասին շատերս ենք երազել։ Պատկերացնում ե՞ք, թե ինչքան գաղտնիքներ կան այնտեղ, որոնք դեռ բացահայտված չեն: Իսկ ինչը բացահայտված է, կարող ենք կարդալ գրքերում և զարմանալի տեղեկություններ իմանալ։ Տարիներ առաջ հենց այդպիսի մի գիրք է պատանիներին նվիրել աստղագետ Ավետիք Գրիգորյանը։ Գրքի էջերում հեղինակը պատմում է օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության մասին։ «Դարերի խորքից դեպի տիզերք»․ խոսքը՝ այս գրքի մասին է, որի հեղինակը այսօր մեր հյուրն է։ Ի դեպ, Ավետիք Գրիգորյանը հիմնադրել է նաև «Այաս» տիեզերագիտական ընկերությունը և «Քվանտ» վարժարանում վարում է Տիեզերագիտական խմբակ, որի սաները՝ Սուրենը և Հայկը նույնպես այսօր հյուր են եկել Ռադիո Արևիկ։

Ցուցադրել ավելի
Back to top button