Ի՞նչ եք կարծում՝ Արևը ինչու՞ չի իջնում Երկիր։ Ըստ Առնոյի՝ որովհետև շատ է սիրում իր տունը, ըստ Մարիայի՝ ուրիշ պատասխան է պետք փնտրել։
Մարիան և Առնոն միմյանց այսօր առաջին անգամ կհանդիպեն «Պստիկաշենում», բայց վստահ եմ, որ շատ շուտ կընկերանան։ Ընկերանալու հարցում նրանց կօգնեն ընդհանուր հետաքրքրությունները, իսկ դրանք երկուսն են՝ տիեզերքը և հանելուկները։
Նախ մի քիչ կքննարկեն Արևի, Լուսնի և աստղերի՝ Երկիր չիջնելու որոշումը, հետո հանելուկների պատասխաններ կփնտրեն միասին, հետո նոր հարցեր կտան մեզ․․․Եվ, այսքանից հետո, իհարկե, կընկերանան․․․