Գնում ենք մանկապարտեզ. Մայրիկի դպրոցը
Մանկապարտեզին հարմարվելու փուլը բարդ շրջան է ոչ միայն երեխայի, այլև՝ մայրիկի համար։ Եթե երեխային մանկապարտեզ ուղարկելու որոշումն արդեն կայացրել եք և նախապատրաստվում եք այդ կարևոր գործին, ապա հոգեբան Էմմա Արզիևայի հետ այս զրույցը կարող է օգտակար լինել։
Կա՞արդյոք մանկապարտեզի համար նախընտրելի տարիք, ինչպե՞ս ծանոթացնել երեխային իր կյանքի նոր՝ մանկապարտեզական փուլի կանոններին, ի՞նչ անել, եթե երեխան լաց լինելով է գնում մանկապարտեզ կամ չի ուզում մանկապարտեզում բաժանվել մայրիկից։
Հարցերը շատ են, պատասխանները՝ օգտակար։
Հարց — Կա՞ երեխային մանկապարտեզ ուղարկելու նախընտրելի տարիք։
Է․ Արզիևա — Իրականում նախընտրելի տարիքը կապված է լուսավոր շրջանի հետ․ արդյո՞ք ժամանակային այդ տիրույթը, որում նախատեսում են երեխային մանկապարտեզ ուղարկել, լուսավոր փուլ է թե՛ ընտանիքի, թե՛ փոքրիկի համար։ Շատերը մանկապարտեզ գնալը կապում են 3 տարեկանի հետ, որը, ինչպես գիտենք, մեծ ճգնաժամային տարիք է փոքրիկի համար, որին էլ գումարվում է մանկապարտեզը, և կարող է նյարդային պայթյունի առիթ ստեղծվել երեխայի համար։
Եթե երեխան գտնվում է սուր ճգնաժամային փուլում, այդ 3 տարեկանը ամենևին էլ լավ սահմանագիծ չէ։
Եթե ծնողները որոշել են գնալ աշխատանքի, գոնե մեկ ամիս առաջ, ամենաքիչը՝ մեկ ամիս, պետք է երեխային տանեն մանկապարտեզ և ոչ թե սպասեն մինչև վերջին մեկ շաբաթը կամ էլ, հենց այն նույն երկուշաբթին, երբ պետք է գնան աշխատանքի․․․
Շարունակությունը՝ զրույցում։