Զարթուցիչ

Մուլտերի ու նկարչության մասին․ Զարթուցիչ

«Մեծանում, մեծանում ես, բայց այդպես էլ երեխա ես մնում», – ասում են մայրիկներն ամեն անգամ, երբ սկսում ենք մուլտ նայել․․․Եվ, քանի որ մուլտֆիլմերը մեզ համար շարունակում են մնալ դրական լիցքեր ստանալու կարևոր միջոց, կարող եք պատկերացնել, թե շաբաթվա մեջ որքան հաճախ ենք լսում մայրիկների այս խոսքերը․․․

Քանի որ մուլտի սիրահարները շատ են, այս տեղեկությունը, կարծում ենք, շատերի տրամադրությունը կբարձրացնի։

Մայիսի 8-ից 15-ը Հայաստանի կինոգործիչների միությունը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի միջոցառումների ծրագրով, իրականացնելու է ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ ԵՎ ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿԻՆՈՅԻ ՇԱԲԱԹ Երևանում և մարզերում:

Շաբաթվա բացումը տեղի կունենա մայիսի 8-ին, Երևանում, Կինոյի տանը, իսկ մինչև մայիսի 15-ը մուլտիպլիկացիոն և անիմացիոն ֆիլմերի հեղինակները՝ ռեժիսորներ, նկարիչներ, նաև կինոգետներ և կինոյի մարդիկ, կլինեն ԳՈՐԻՍՈՒՄ, ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ, կհանդիպեն տեղի դպրոցականների հետ, կդիտեն ֆիլմեր, կխոսեն անիմացիոն ֆիլմերի և մուլտֆիլմերի ստեղծմանը վերաբերող հարցերի շուրջ:

Դպրոցականները հնարավորություն կունենան նաև ստանալու կրթական բացիկներ, որոնք կպատմեն տարբեր տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված մուլտֆիլմերի և դրանց ռեժիսորների մասին.․․

Այս ամենը, հիշեցնենք, մայիսի 8–ից մինչև մայիսի 15–ը՝ Երևանում և Հայաստանի մարզերում։

Նկարելու փորձեր անում են բոլոր երեխաները՝ սկսած շատ փոքր տարիքից, հենց այն պահից, երբ պստլիկ մատիկները կարողանում են մատիտ բռնել։ Մեկի համար նկարելը դառնում է ամենասիրելի զբաղմունքը, մյուսի համար, գույներն ու գծերը, այնքան էլ հետաքրքիր աշխարհ չեն,  մեկ ուրիշն էլ ինչ–որ պահից սկսած հասկանում է, որ իր ներսում եղածը թղթին հանձնելու համար գիտելիք է պետք և խորհրդատու, և սկսում է փնտրել՝ որտեղ կարելի է հմտանալ։ Արամիդան երրորդ «մեկուրիշների» շարքում է։

Արամիդա — Տանը նկարում էի շատ ու սիրով, բայց նաև հասկանում էի, որ առանց ուսուցչի ինքս ինձ ամբողջովին բացահայտել չեմ կարողանում ու նաև՝ չեմ կարողանում զարգացնել նկարչական իմ ձեռագիրը։ Ծնողներիս օգնությամբ գտա կերպարվեստի այն խումբը, որը գործում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և որի մասին որոշեցի պատմել ձեզ այսօր։

Երևի ոչ բոլորը գիտեն այս խմբի մասին, որի ղեկավարը նկարչուհի Կայսինե Այվազյանն է՝ մեր սիրելի ընկեր Կայսինեն։ Ինչպես ասացի, ընկեր Կայսինեն նկարչուհի է, բայց հիմա ավելի շատ նախընտրում է մանկավարժի գործը՝ իր գիտելիքն ու հմտությունները մեզ փոխանցելը կարևորելով։

Եթե ուզում եք իմանալ, թե ովքեր կարող են դառնալ խմբի սան և ինչ են սովորում այստեղ, ապա առաջարկում եմ լսել Կայսինե Այվազյանի հետ իմ զրույցից մի հատված։

Ցուցադրել ավելի
Back to top button