Լուրեր

Ի՞նչ գույնի է գազարը․․․

Պարզվում է՝ 4 դար առաջ գազարն ամենևին էլ այսօրվա իր գույնը չուներ։ Այն հիմնականում մուգ մանուշակագույն էր, իսկ այսօրվա իր հայտնի գույնի համար գազարը պարտական է խաչասերմանը և 16–րդ դարում տեղի ունեցած պատմական մի իրադարձության՝ իսպանական տիրապետության դեմ հոլանդացիների ապստամբությանը Վիլհելմ Առաջին Օրանացու գլխավորությամբ։

Հոլանդացի սելեկցիոներներն իրենց առաջնորդի պատվին որոշեցին անսովոր գույնի գազար աճեցնել․ այն գույնի, որը կար Վիլհելմ Օրանացու եռագույն դրոշի վերևում և դա, ինչպես գլխի ընկաք, նարնջագույնն էր։

Ի վերջո դա նրանց հաջողվեց, և ահա, այսօր աշխարհի ամենահայտնի բանջարեղեններից մեկը նարնջագույն է։

Ցուցադրել ավելի
Back to top button