Լուրեր

Գյումրիում կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրիում 5-րդ անգամ կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը։

Փառատոնն այս տարի կրում է «Հայը՝ջազում, ջազը՝ բակում…» խորագիրը. այն կանցկացվի մայիսի 4-7-ը: Ջազային համերգների հարթակներն են Գյումրու թանգարանների բակերը։ Նախագծի հեղինակը «Մանուկյան» ընկերությունն է, իրականացնողը՝ «I LINK» հասարակական կազմակերպությունը: 

Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 17:00-ին. մուտքն ազատ է:

Բակը (բարբ.՝ հայաթ) գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիլ: Գյումրու «հայաթներ»-ում կազմակերպված ցանկացած հավաք ավանդաբար մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button