Ռադիոլաբ
Հայաստանի տիեզերական ապագան. Ռադիոլաբ
Գիտեք, որ 2022-ին տիեզերք ուղարկվեց ARMSAT-1 անվամբ Հայաստանի առաջին արբանյակը: Ըստ էության, դրանով ուրվագծվեց մեր երկրում տիեզերագիտության ոլորտի զարգացման նոր մակարդակը: Շուրջ երկու տարի է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան նորագույն տիեզերական հետազոտությունների կարողությունների և հմտությունների ստեղծման ու շարունակական զարգացման նպատակով ծավալուն աշխատանք է իրականացնում:
Ռադիոլաբում հյուրընկալել ենք «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանին: