Զարթուցիչ
«Այաս» պարային դպրոցը հաղթանակներով է վերադարձել Չեխիայից․ Զարթուցիչ
Միասին դիմավորում ենք մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը։
Տոնի առթիվ շնորհավորում ենք բոլոր աշխատավորներին, մաղթում՝ անսպառ ուժ, եռանդ և հաջողություններ ձեր գործում։ Կարծում ենք տոնական օրը կանցկացնեք ընտանեկան ջերմ միջավայրում և հաճելի պահեր կնվիրեք ձեր մտերիմներին։ Մի խոսքով ինչ էլ որոշեք ուրախ օր ենք մաղթում։
Այսօր բոլորիդ հրավիրում ենք «Զարթուցիչ»-ի հյուրասրահ։ Օրեր առաջ «Այաս» պարային դպրոցը մասնակցել է Չեխիայում կայացած «Գարնանային արձակուրդներ» մրցույթ փառատոնին և այնտեղից վերադարձել է մի քանի հաղթանակով։ Մանրամասները կիմանանք զրույցի ընթացքում։
«Այաս» պարային դպրոցի ղեկավար Ասյա Թադևոսյանն է մեր հյուրը և սաներից՝ Ինեսսա Բաղդասարյանը, Մանե Քոթանյանը և Նարեկ Վարդանյանը։