Լուրեր

Մայիսի 25-ին կմեկնարկի Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։

Փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերին տեղի կունենան 25 միջոցառումներ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Փառատոնը բաց է նշված օրերին՝ ժամը 12:00-21:00-ն։ Գրքերի ամբողջ տեսականին վաճառվելու է 20-50% պարտադիր զեղչով:

Ցուցադրել ավելի
Back to top button