Այս տարի, արդեն երրորդ անգամ, ԿԶՆԱԿ հիմնադրամն իրականացրեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագիրը, որն ամփոփվեց մայիսի 2-ին Շիրակի մարզում՝ Ջրափիի միջնակարգ դպրոցում։
Ծրագրին մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի տարբեր համայնքների 23 դպրոցից 70 աշակերտ։ Աշակերտներն իրենց համայնքից մեկ շաբաթով տեղափոխվել են այլ համայնք, ապրել ուրիշի տանը՝ հյուրընկալ ընտանիքում, հաճախել տվյալ համայնքի դպրոց և տվյալ դպրոցի իրենց դասարանի աշակերտների հետ իրականացրել հայրենաճանաչությանը նվիրված նախագիծ, ուսումնառություն։
Ո՞րն է ծրագրի նպատակը, ի՞նչ տվեց այն մասնակիցներին, ինչո՞վ է հրապուրում թե՛ դպրոցների տնօրեններին և թե՛ աշակերտներին։
Այս մասին ենք զրուցում ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության ղեկավար Լիլիթ Մկրտչյանի, Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի, նույն դպրոցի՝ նախագծին մասնակցած աշակերտներ Անգելինա Սհոյանի և Հենրիխ Մանվելյանի հետ։