Լուրեր

Խաղալիս ուշադիր եղեք․․․

Նորվեգիայի Վեսթլենդ շրջանում դպրոցի բակում խաղալիս 8-ամյա Էլիզան անսպասելի գանձ է գտել՝ 3700 տարեկան կայծքարե դաշույն, որը պատրաստվել է քարի դարում։ 

Գործիքը, որի երկարությունը 12 սանտիմետր է, հազվագյուտ գտածո է ոչ միայն իր հնության, այլև այն պատճառով, որ կայծքարը՝ կոշտ նստվածքային այս ապարը, Նորվեգիայում չի հանդիպում։ Սա նշանակում է, որ դաշույնը հեռվից է հասել այստեղ։

Գտածոն ուշագրավ է նաև նրանով, որ այսպիսի դաշույններ հաճախ են հանդիպում զոհաբերության ծիսակարգին բնորոշ իրերի մեջ։ 

Դե, ոնց չասես՝ բակում խաղալիս ուշադիր եղեք․ գուցե մի գտածո էլ ձեզ է հանդիպում։

Ցուցադրել ավելի
Back to top button