Նարեի և Մարիի հետ այսօր բառախաղ ենք խաղալու․ միացեք մեզ։
Տրված բառերից ընտրելու ենք երկու բառ, որոնք միացնելով՝ նոր բառ ենք ստանալու։ Օրինակ՝ «լույս» և «նկար» բառերից՝ «լուսանկար», «շուն» և «ձուկ» բառերից՝ «շնաձուկ», «ժպիտ» և «դեմք»՝ «ժպտադեմ»։
Չէ, իհարկե, կարելի է «գույն» և «նկար» բառերն էլ իրար կողք դնել և ստանալ «գունանկար», ինչպես սկզբում արեցին Նարեն և Մարին, բայց այդ դեպքում ի՞նչ անի «գազար» բառը․ մենա՞կ մնա, թե՞ դառնա «քթագազար» ու ծիծաղեցնի Նարեին։
Չէ՛, թող «գազարը» գնա «գույն» բառի մոտ և դառնա «գազարագույն», «լույսն» ու «նկարը» դառնան «լուսանկար», իսկ «քիթ» բառը «արմատ» բառի հետ «քթարմատ» դառնա։
Այո՜, լուրջ խաղ է բառախաղը, բայց նաև զվարճալի, եթե ստուդիայում իրար են հանդիպել Մարին և Նարեն․․․