Այս թողարկմանը խոսելու ենք շատ կարևոր մի կրթական ծրագրի մասին։
«Smart Armenia» բարեգործական հասարակական կազմակերպությունը մեկնարկել է 6 ամսյա ռոբոտաշինության անվճար դասընթացներ 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների 10-ից 16 տարեկան ինժեներությամբ հետաքրքրված պատանիների համար։
Ծրագրի մանրամասներին կծանոթանանք «Smart Armenia»բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Արման Նալբանդյանի հետ։