Երևանի թիվ 180 դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի գրող, հրապարակախոս, գրականագետ, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը:
Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Միջոցառման շրջանակում «Նաիրյան» վոկալ անսամբլը դպրոցի սաների հետ հանդես է եկել «100 տարի անց» բեմականացմամբ, որն արժևորում է հայ կնոջ դերը հասարակական, քաղաքական կյանքում՝ ի դեմս Զապել Եսայանի և անվանի մյուս կանանց: