Օրեր առաջ Երևանի Աշոտ Ղուլյանի անվան Ավիամոդելային դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Ավիամոդելային փառատոն։ Ցուցադրական թռիչքներով փառատոնին մասնակցում էին երիտասարդ ու պատանի ավիամոդելիստներ՝ երկինք բարձրացնելով դրոններ ու այլ թռչող սարքեր։ Կարճ ժամանակով օդանավակայանի երկինքն ավիաշոուի էր վերածվել, որին ոգևորությամբ հետևում էին, թե՛ հյուրերը, թե՛ մասնակիցները։
Այսօր ռադիո Արևիկ են եկել Աշոտ Ղուլյանի անվան Ավիամոդելային դպրոցի ուսմասվար-մեթոդիստ Մարտին Մաթևոսյանը և դպրոցի սաներից Մերուժան Ավետիսյանն ու Ռոբերտ Մուգդուսյանը։