Հոպլյա՛, հեքիաթ
Ծառը․ Հոպլյա՛, հեքիաթ
Էլեն Մարտիրոսյան
Մեծ անտառում շատ ծառեր ու կենդանիներ կային: Անտառի թավուտներից մեկում ապրում էր մի հսկա կաղնի: Նա շատ բարի էր ու ընկերասեր: Հենց անտառում մարդ էր տեսնում կամ իր կողքով ացնող կենդանի, կանչում էր.
-Եկեք ինձ մոտ, մի քիչ նստեք, հանգստացեք, ես իմ ճյուղերով ձեզ հով կանեմ, արևից կպաշտպանեմ, մի քիչ էլ կզրուցենք: