Զարթուցիչ

Այսօր քամու համաշխարհային օրն է. Զարթուցիչ

Մի քիչ անսովոր է, իհարկե, որ քամին էլ առանձին օր ունի օրացույցում, բայց․․․ինչու՞ ոչ։ 

Շատերդ երևի արդեն գլխի ընկաք, որ խոսքն այստեղ քամու՝ որպես բնության երևույթի մասին չէ, այլ այն հսկայական ներուժի մասին, որն ունի այն՝ որպես էներգիայի աղբյուր։ 

Մարդիկ, իհարկե, վաղուց գիտեն քամու այդ ներուժի մասին։ Եվ դարերի ընթացքում էլ այդ ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը ոչ թե նվազել, այլ հակառակը, մեծացել է։

Քամու ուժով աշխատող առաջին հողմային էլեկտրակայանը կառուցվել է Դանիայում 1890 թվականին։

Այսօր այդ երկրում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 47 տոկոսը հենց հողմային կայաններից էլ ստացվում է։

Դե, իսկ քամու համաշխարհային օրը մեզ հիշեցրեց մեր մանկության ամենասիրելի գրական հերոսներից մեկին՝ Մերի Փոպինսին․․․Դուք է՞լ հիշեցիք նրան՝ Փամելա Թրեվերսի ստեղծած հերոսուհուն, որը գալիս ու գնում էր․․․քամու հետ և զարմանալի արկածներ էր նվիրում բոլոր այն երեխաներին, ովքեր արժանանում էին նրա այցելությանը․․․

Սա՝ ի միջի այլոց, չնայած կարող եք համարել նաև հիշեցում լավ գրքի մասին, որը հենց այս արձակուրդի ընթացքում կարող եք կարդալ և մտովի մասնակցել բոլոր այն արկածներին, որոնք առաջարկում է Մերի Փոպինսը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button