Զարթուցիչ

Բասկետբոլն ու կյանքը. Զարթուցիչ

Այսօրվա Զարթուցիչում խոսել ենք բասկետբոլիստ Սեդա Գաբրիելյանի հետ, որը 2022 թվականին, ըստ Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի, համարվել է կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության ամենաարժեքավոր խաղացողը։

Մի քանի հետաքրքիր փաստեր բասկետբոլի մասին.

Գուցե տարօրինակ հնչի, բայց սկզբում բասկետբոլ խաղում էին ֆուտբոլի գնադկով, իսկ գոլային ցանցերը, դեղձերի համար նախատեսված զամբյուղներն էին։ Ամեն անգամ, երբ խաղացողը կարողանում էր գնդակը նետել զամբյուղի մեջ, մրցավարները դրանք պետք է հանեին և նոր խաղը շարունակվեր։ Արդեն 1900-ականներին ներկայացվեցին բասկետբոլի այն գոլային ցանցերը, որոնց ծանոթ ենք բոլորս։

Դրիբլինգը, այսինքն՝ գնդակը վարելով առաջ տանելը, անթույլատրելի էր սկզբում։ Երբ խաղացողը վերցնում էր գնդակը, նա պետք է այն միանգամից նետեր մեկ այլ խաղացողի, որպեսզի խաղը շարունակվեր: Արդեն 1897 թվականից՝ գնդակը վարելով խաղալը թույլատրվեց։

Իսկ գիտե՞ք, թե ով է ստեղծել այս խաղը։ Ջեյմս Նեյսմիթը հիմնադրել է բասկետբոլ խաղը 1891 թվականին, Մասաչուսեթս նահանգի՝ Սփրինգֆիլդ քաղաքում։ Նա լինելով ֆիզկուլտուրայի ուսուցիչ, գրել է բասկետբոլի կանոններն ու արդեն խաղի վերջնական տարբերակը ստեղծել է Կանզասի համալսարանում։

Սկզբում, երբ բասկետբոլը հիմնադրվեց, խաղացողների սահմանափակում չկար։ Թիմերում կարող էին խաղալ շատերը։ Որոշ թիմեր ունեին նույնիսկ 50 խաղացող: 1897 թվականին նոր կանոն ստեղծվեց, ըստ որի, յուրաքանչյուր խաղին պետք է մասնակցեր 12 խաղացող, որոնցից միայն 10-ը՝ խաղադաշտում։

Բասկետբոլը օլիմպիական խաղերում ներառվեց միայն 1936 թվականին, երբ տեղի էին ունենում Բեռլինի ամառային Օլիմպիական խաղերը։

Բասկետբոլի ամենաերկար խաղը եղել է 1951 թվականի հունվարի 6-ին «Ինդիանապոլիս Օլիմպիանս» և «Ռոչեսթեր Ռոյալս» թիմերի միջև։ Այն տևել է 78 րոպե։

Ցուցադրել ավելի
Back to top button