Ռադիոլաբ
«Սամսունգ ինովացիոն կամպուս»-ի շրջանավարտները ներկայացրին իրենց բջջային հավելվածները
Մեր հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք «Սամսունգ ինովացիոն կամպուս»-ի բջջային հավելվածների ծրագրավորման դասընթացներին, որը նախատեսված էր 14-16 տարեկան պատանիների համար և տեղի էր ունենում Դիլիջանի UWC դպրոցում: Օրերս ծրագրի շրջանավարտները ներկայացրին իրենց մշակած հավելվածները,և դա, ըստ էության, դասընթացի ավարտական քննությունն էր:
Նախագծերը գնահատվեցին քննական հանձնաժողովի կողմից, որի կազմում էին Սամսունգի հավաստագրված հրահանգիչները, համակարգչային գիտության դասավանդման մասնագետներն ու ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ:
Ռադիոլաբում լսել ենք ծրագրի 17 ամյա շրջանավարտներ Սիրանուշ Խոցանյանին, Գագիկ Սարգսյանին և ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանին։