Զարթուցիչ

Օրը նվիրված է պատանի ֆուտբոլիստներին

Այսօր մանկական ֆուտբոլի համաշխարհային օրն է։ 2001 թվականի հունիսի 19-ին «Քվեարկեք երեխաների օգտին» միջազգային շարժման շրջանակերում Յունիսեֆ- ի և ՖԻՖԱ-ի միջև համաձայնագիր ստորագրվեց, որի հիման վրա օրը նվիրվեց ֆուտբոլիստ երեխաներին։ Եվ ահա ամեն տարի այս օրը աշխարհի տարբեր երկրներում մանկական ֆուտբոլային թիմերը սպորտային միջոցառումների և առաջնությունների են մասնակցում ու այդպես նշում իրենց տոնը։

Հունիսի 19-ին նշվում է նաև զբոսանքի օրը։ Այո, պարզվում է այդպիսի օր էլ կա և այն մարդկանց հիշեցնում է զբոսանքի կարևորության մասին։ Չէ որ սթրեսը, լարվածությունը, վատ տրամադրությունը կարելի է հաղթահարել նաև մաքուր օդում զբոսնելով։ Այնպես, որ օրվա ձեր ծրագրերում ավելացրեք նաև զբոսանքն ու քայլեք քաղաքի ձեր սիրելի վայրերով։ Իսկ մենք հարցումներ ենք անցկացրել պատանիների շրջանում ու պարզել, թե որտեղ են նրանք սիրում զբոսնել Երևանում և ինչու։

Ցուցադրել ավելի
Back to top button