2021 թվականի նոյեմբերի 23-ին՝ Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում»՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։
Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել են Կիպրոսը, Իտալիան, Հունաստանը և Սիրիան։
Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս տարելիցի առթիվ կազմակերպում է մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվելու են հունիսի 21-23-ը: Միջոցառումների շարքում են՝
- «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը,
- «Ներսես Շնորհալու ժառանգությունը» ցուցահանդեսը,
- Համերգային ծրագրերը.
- Արմեն Հյուսնունց և Հայաստանի պետական ջազ քառյակ՝ հայ ջազային երաժշտություն՝ ջազային մոտիվներով,
- «Հովել» ստեղծագործական խումբ, ժամանակակից հոգևոր երաժշտություն՝ Շնորհալու պոեզիայով: